ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News
ԲՀԿ-ն այսօր նախաձեռնում է Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ հրատապ քննարկելու Սյունիքի և մյուս մարզերի սահմանամերձ տարածքներում տիրող իրավիճակը: Այս մասին իր ֆեսբուքյան էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Սիրելի՛ հայրենակիցներ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այսօր նախաձեռնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ հրատապ քննարկելու Հայաստանի Հանրապետության Սյունիքի և մյուս մարզերի սահմանամերձ տարածքներում տիրող իրավիճակը:
Դա շատ կարևոր է, հապաղել չի կարելի:
Մենք կորցնում ենք մեր հայրենիքը:
Հիշո՞ւմ եք, մի քանի ամիս առաջ մենք զգուշացրել էինք, որ ձյան հալոցքի հետ ադրբեջանցիները փորձելու են առաջ գալ, հատկապես նշել էինք Ծղուկ լեռան և մյուս տարածքների մասին:
Վերոնշյալ հատվածից մինչև Երևան-Սիսիան-Գորիս միջպետական մայրուղի ընդամենը 11 կմ է:
Նորից եմ շեշտում՝ հապաղել չի կարելի:
Անհրաժեշտ են հրատապ լուծումներ»:
--00—ԼՄ