ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News
Արցախի ռուսական համայնքի և Նոր Նախիջևանի (ՌԴ Դոնի Ռոստով քաղաք) հայկական համայնքի միջոցներով ձեռք է բերվել համակարգչային տեխնիկա՝ հանրակրթական դպրոցներին նվիրաբերելու նպատակով։ Համակարգիչները նախատեսված է օգտագործել դպրոցների ինֆորմատիկայի դասընթացներին՝ ծրագրավորման ուղղությամբ աշակերտների գիտելիքները զարգացնելու նպատակով։
Արցախի Անվտանգության խորհրդից հայտնում են, որ համակարգչային տեխնիկայի տրամադրման գործընթացը մեկնարկել է օրեր առաջ՝ արդեն համակարգիչեր են ստացել Մարտակերտ, Մարտունի և Ասկերան քաղաքների դպրոցները, իսկ մայիսի 21-ին 3 մոնոբլոկ, ինչպես նաև 1 բազմաֆունկցիոնալ տպիչ սարքավորում է տրամադրվել Ստեփանակերտի Ա․ Սախարովի անվան թիվ 8 դպրոցին։
Հովանավորներն ընդգծել են, որ համակարգիչների նվիրաբերման ծրագիրը լինելու է շարունակական։
Հավելենք, որ ծրագրի կազմակերպմանն աջակցություն են ցուցաբերել Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, ինչպես նաև Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը։
--00—ՄՀ