ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News
Իշխանություն և հեղափոխություն երևույթները անհամատեղելի են, բայց ոչ ներկայիս հայկական իրականությունում, ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:
«Բացարձակ իշխանություն ունեցող (դեռ այս պահին) և ընտրողների առնվազն 60 տոկոս ձայներ «վստահաբար» ակնկալող անձը խոսում է ոչ թե բարեփոխումների ծրագրերից, այլ պառակտումից չհագեցած պերմանենտ հեղափոխություն անելու մասին:
Զիգմունդ Ֆրեյդի ուսմունքի համաձայն՝ սա միայն մի բան է նշանակում՝ մարդը ենթագիտակցաբար արդեն ընկալում է պարտության անխուսափելիությունը, ըստ այդմ էլ՝ ենթագիտակցաբար դրսևորում է իշխանությունը հետ ստանալու ճիգեր, այդ թվում՝ անմիջապես ընտրությունից հետո միտինգներ հռչակելու միջոցով: Միայն թե մարած պարտատոմսը հանվում է շրջանառությունից:
Աստված օգնական մեր ժողովրդին», - գրել է Դանիելյանը:
--00—ԼՄ