ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News
Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր՝ հունիսի 28-ին նոր նախագահ են ընտրել: Այդ պաշտոնում ընտրվել է ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը: Այս մասին հայտնում են ԳԱԱ-ից:
Նշենք, որ ԳԱԱ նախագահի պաշտոնում առաջադրվել էր 3 թեկնածու՝ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լենսեր Աղալովյանը, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը:
Հիշեցնենք, որ Ռադիկ Մարտիրոսյանը ԳԱԱ նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2006 թվականից:
--00--ԿԿ