ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News
Ռուսաստանի և Իրանի հետ չհամագործակցելու Արևմուտքի՝ Հայաստանին ուղղված կոչերը մահաբեր մտածողություն են, Երևանում դասախոսության ժամանակ ասել է ամերիկացի տնտեսագետ, ակադեմիկոս, հանրային քաղաքականության վերլուծաբան, պրոֆեսոր Ջեֆրի Սաքսը, փոխանցում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։
Նրա խոսքով՝ Հայաստանին տեխնոլոգիապես հետ չմնալու համար անհրաժեշտ են արտադրության ուղղությունների խելամիտ ռազմավարություններ։ «Այդ ամենին կարելի է հասնել տարածաշրջանում, որտեղ համագործակցություն է հաստատվել, և ամբողջ աշխարհում համագործակցության պայմաններում», - հայտարարել է փորձագետը:
Նա կարծում է, որ բնապահպանական ճգնաժամի պայմաններում անհրաժեշտ են նոր տեխնոլոգիաներ, զրոյական ածխածնային Էներգետիկա, էլեկտրամոբիլներ, արտադրության միջոցներ, որոնք, մասնավորապես, ունի Չինաստանը, և դրանք կարելի է ձեռք բերել Չինաստանի հետ առևտրի, տնտեսական և աշխարհաքաղաքական հարաբերությունների արդյունքում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ