ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ըմբշամարտի 77 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Կարապետ Չալյանը մրցեց Ղրղզստանից Ակզոլ Մախմուդովի հետ։ Հայ ըմբիշը 2-6 հաշվով զիջեց մրցակցին։
Չալյանը կպայքարի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալի համար: Նա օգոստոսի 3-ին կմրցի Իրանից Մոհամադալի Հերայ հետ:
--00—ՄՀ