ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News
Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 2-ին, «Հաղթանակ» թաղամասում (4-րդ գյուղ) տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն թաղամասի 13 փողոցի տներից մեկի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որին մասնակցություն են ունեցել մի կողմից՝ 44-ամյա Արտակ Հ.-ն և 32-ամյա Լիաննա Մ.-ն, մյուս կողմից՝ 32-ամյա Արթուր Հ.-ն և 35-ամյա Հարություն Հ.-ն:
Կայքի տեղեկություններով, ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել նաև, որ կռվի արդյունքում Արթուր Հ.-ն մարմնական վնասվածք է ստացել:
--00--ԱՀ