ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News
«ՏԱՍՍ» գործակալությունը, հղում անելով Սուրբ աթոռի մամուլի ծառայությանը, հայտնում է, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը կորոնավիրուսի դեմ պատվաստումը «սիրո դրսևորում» է սեփական անձի և շրջապատի հանդեպ:
«Սիրո դրսևորում է պատվաստվել կորոնավիրուսի դեմ այն պատվաստանյութերով, որոնք հաստատվել են իրավասու մարմինների կողմից, իսկ նպաստվելը այն բանին, որ մարդկանց մեծամասնությունը պատվաստվի, նույնպես սիրո դրսևորում է, սիրո ինքներդ ձեր, հարազատների և ընկերների, բոլոր ժողովուրդների նկատմամբ»,- ասել է Հռոմի պապը տեսաուղերձի ժամանակ։
Հիշեցնենք, որ Ֆրանցիսկոս պապը համավարակի բռնկումից հետո վարակվել է կորոնավիրուսով, իսկ այս տարվա հւոնիսին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։
--00—ԼՄ