ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News
«Հետք» էլեկտրոնային պարբերականի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Պաշտպանության նախարարի հրամանով մարտական դիրքում հերթապահությունը իրականացվում է 7 հոգով: Կարծում եմ այս հրամանը չի փոխվել: Կոռնիձորի դիրքում տեղի ունեցածի մասին Պաշտպանության նախարարության հաղորդագրությունում խոսվում է երեք զոհված զինվորի մասին: Ու քանի որ պաշտպանության նախարարը մեր հարցումներին չի պատասխանում, լրատվական ծառայությունը՝ զանգերին, հաղորդագրություններին չի պատասխանում, ստիպված այստեղ եմ գրում՝ պատասխան ստանալու ակնկալիքով:
Մարտական դիրքում ինչո՞ւ է եղել երեք զինվոր, եթե յոթ հոգի է նախատեսվում նախարարի հրամանով, ապա որտե՞ղ են մնացած չորս զինվորները: Եվս մի հարց՝ այդ դիրքերում տեսախցիկներ տեղադրվա՞ծ են եղել, թշնամու ուղղությունը տեսանկարահանվու՞մ էր»:
--00--ԱԹ