ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News
«Նիկոլ Փաշինյանը հայկական տեղանունների փոխարեն ադրբեջանական անունները պատահական չգործածեց։ Չեմ կարծում, որ մարդն այդքան անխելք լինի՝ նման ձևակերպում տալու համար։ Բացի դրանից, հայտարարությանը հաջորդեց ԱԺ-ի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի հիմնավորումը, թե Փաշինյանը ցույց էր տալիս, որ ադրբեջանցիները չեն մտել Հայաստանի տարածք, այլ ադրբեջանական տարածքում են։ Սա ցույց է տալիս, որ Հայաստանը ևս մեկ անգամ զիջում կատարեց Ալիևին»,- անդրադառնալով սահմանային լարվածությանը՝ այս մասին 24News-ին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա նշեց, որ իշխանությունը պետք է խիստ լինի իր հայտարարությունների և գործողությունների մեջ։
«Իշխանությունը պետք է խոսք ասող լինի, սակայն ամեն օր զիջողական քայլերով, խաղաղության կարգախոսի տակ ամեն ինչի զիջման պատրաստակամությունից էրդողանն ու Ալիևը լկտիանում են»,-հավելեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԿԿ