ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News
Աֆղանստանի Փանջշեր նահանգի դիմադրության և «Թալիբան» շարժման զինյալների միջև պայքարն ավարտված չէ: Ինչպես հայտնում է rosbalt.ru-ն, այս մասին ասվում է հակաթալիբանական ուժերի հրամանատար Ահմադ Մասուդի՝ Հյուսիսային դաշինքի առաջնորդ Ահմադ Շահ Մասուդի որդու հաղորդագրության մեջ։
«Մեր պայքարը չի ավարտվել: Թալիբների դեմ մարտերը շարունակվում են», - ընդգծել է Ահմադ Մասուդը՝ կոչ անելով «երկրի բոլոր մասերում բոլոր աֆղաններին՝ դիմակայել ճնշողներին»:
--0--ԿԿ