ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News
«Ասում են՝ ինչ-որ արաբներ Կարբի, Օհանավան գյուղերում, որտեղ խնձոր, տանձ աճեցնելու իդեալական պայմաններ կան, 100-ավոր հեկտար հողեր են գնել ու թողել անմշակ»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է գործարար, ֆերմեր Հարություն Մնացականյանը:
«Ես հաշվել եմ, ընդամենը 200 մլն դոլարով թուրքերը կարող են մեր գյուղատնտեսության ամբողջ ներուժը կաթվածահար անել։ Անհրաժեշտության դեպքում նրանք կանեն էդ ներդրումը, դա չնչին գումար է Թուրքիայի կամ Ադրբեջանի համար»,-նշել է գյուղատնտեսը:
Բանախոսի պնդմամբ, եթե այսօր ՌԴ-ի շուկան չլինի, մեր գյուղոլորտը չի շնչի։
«Պատկերացրեք՝ Լարսը հանկարծ փակում են որոշ ժամանակ։ Վերջ, կաթվածահար է լինում ամբողջ ոլորտը: Երբ բացվեն Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ճանապարհներն ու երկաթուղին, այդ թվում լոգիստիկ կապերը, մենք պետք է ցտեսություն ասենք առկա պայմաններով Հայաստանի գյուղատնտեսությանը»,-ասել է Մնացականյանը:
Բանախոսն անդրադարձել է նաև ոլորտին վերաբերող, ինչպես նաև թեմային առնչվող ուշագրավ այլ հարցերի ևս:
Մանրամասները՝ տեսանյութում:
--00--ԿԿ