ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24 News
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ստեղծում է 26 փորձագետներից բաղկացած նոր գիտական-խորհրդականների թիմ՝ կորոնավիրուսային նոր պաթոգենների ծագումն ուսումնասիրելու համար: Այս մասին հայտնում է 1TV.ge-ն։
Փորձագետներից մի քանիսը Ուհանի քննչական առաքելության թիմի անդամներ են:
«Նոր հարուցիչների ծագման պարզումը էական նշանակություն ունի ապագա համաճարակների կանխարգելման համար», – ասել է կազմակերպության նախագահ Թեդրոս Ադանո Գեբրեյեսուսը:
--00—ՄՀ