ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Ադրբեջանից այսօր հայրենիք վերադարձած գերիներից երկուսը Գյումրիից են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։
«Հայրենադարձված 10 ռազմագերիներից Գալստյան Հրաչիկը եւ Պետրոսյան Սեւակը Գյումրիից են։ Նրանք վերադարձվել են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։ Լիահույս եմ, որ հաջորդ խմբով հայրենիք կվերադառնան նաեւ Խծաբերդում գերեվարված մեր եղբայրները»,– գրել է նա։
--00--ԱՀ