ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները հասցեական օգնություն են հատկացրել Ստեփանակերտում բնակվող հարկադիր տեղահանված անձանց և բազմազավակ ընտանիքներին: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Հումանիտար արձագանքման մասնագետները հասցեական հումանիտար օգնություն են տրամադրել հարկադիր տեղահանված 11 ընտանիքի, այդ թվում՝ բազմազավակ և սահմանափակ կարողությամբ երեխաներ ունեցող ընտանիքներին: Գույքը տրամադրվել է «Մերսի» բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի կողմից»,- հայտնել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին:
--00--ԿԿ