ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24 News
Քացկեղի հետևանքով մահացել է դերասան Դմիտրի Գումենեցկին, ով հայտնի է «Բրիգադ» հեռուստասերիալում Սաշա Բելիի անվտանգության պետ Շմիդտի դերով։ Դերասանը 49 տարեկան էր։ Այս մասին հայտնում է 5TV.ru-ն։
Ըստ պարբերականի՝ Գումենեցկու մահից կարճ ժամանակ առաջ, առողջական պատճառներով, նա պայմանական վաղաժամկետ ազատվել է Ռյազանի շրջանի խիստ ռեժիմի գաղութից, որտեղ նա պատիժ էր կրում 2015 թվականի սեպտեմբերից՝ թմրամիջոցների մեծ խմբաքանակ պահելու համար։
Արտիստը հասցրել է նկարահանվել նաև «Քնքուշ տարիք», «Բումեր» և «Կյանքի գինը» ֆիլմերում։ Մինչ «Բրիգադ» հեռուստասերիալի նկարահանումները Գումենեցկին հատուկ նշանակության ջոկատի մայոր էր, ինչպես նաև պրոֆեսիոնալ զինվորական՝ ռազմական գործողությունների փորձով։
--00—ՄՀ