ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News
Ֆրանսիան ու Ռուսաստանը կարող են համակարգված աշխատել` նպատակ ունենալով վերականգնել Իրանի հետ միջուկային գործարքի վերաբերյալ բանակցությունները; Այս մասին Le Monde պարբերականին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը:
«Երկխոսությունն անհրաժեշտ է, հատկապես ճգնաժամերի պայմաններում»,- ասել է նա:
Լը Դրիանը նաև կարևորել է ՌԴ հետ համատեղ՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հիմքեր գցելուն» ուղղված աշխատանքի անհրաժեշտությունը:
«Աֆղանստանի հարցով մենք համակարծիք ենք ահաբեկչության նոր բռնկումից խուսափելու անհրաժեշտության առումով»,- ասել է ֆրանսիացի նախարարը:
--00--ԱԹ