ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24 News
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Մոսկվան կողմ է եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացմանը, որոնք ամենաբարձր մակարդակով ձեռք են բերվել 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին։
«Կողմերի ձեռք բերված պայմանավորվածությունները վերաբերում են նաև Հարավային Կովկասում առևտրային և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Այս կարևոր գործով զբաղվում է աշխատանքային խումբը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների նախագահությամբ»,- ասաց նա։
Զախարովան հայտարարել է, որ այդ հարցերի ողջ շրջանակը քննարկվել է Օվերչուկի՝ Երևան և Բաքու կատարած այցի ժամանակ։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ասել է, որ Ռուսաստանը գործադրում է բոլոր ջանքերը Հարավային Կովկասի տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապերը վերականգնելու համար։
--00—ՄՀ