ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News
Թբիլիսիի քաղաքային դատարանում անցկացվում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու գործով դատական նիստը: Այս մասին հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը: Սաակաշվիլին հայտարարել է, որ ընդմիջումից հետո նիստի շարունակությանը չի մասնակցի: Նա հայտնել է, որ սեփական կամքով լքում է նիստերի դահլիճը, նշել` բժիշկներն իրեն տեղեկացրել են, որ կարող է նիստին ներկա լինել միայն մեկուկես-երկու ժամ:
Սաակաշվիլին դատական նիստի ընթացքում ավելի քան մեկ ժամ ելույթ է ունեցել: Դատական նիստն ընդմիջվել է։
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գործով լսումներն ուղեկցվել են շենքի մուտքերի մոտ ընդդիմության ակտիվիստների և ոստիկանների միջև բախումներով։
--00--ԱԹ