ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News
Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաճապուրիձեի խոսքով՝ Վերաքննիչ դատարանն առանց բանավոր լսումների քննարկել և ուժի մեջ է թողել քաղաքային դատարանի որոշումը, ըստ որի՝ մերժվել է առողջական վիճակի պատճառով Սաակաշվիլիին ազատելու կամ պատիժը հետաձգելու միջնորդությունը։ Այս մասին գրում է «Ալիք Մեդիան»։
Խաճապուրիձեն նշել է, որ ընթացակարգային առումով նման որոշումը չի կարող բողոքարկվել Գերագույն դատարան, իսկ եթե կողմը որոշի, այնուամենայնիվ, բողոքարկել, ապա գործը կբողոքարկվի Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարան։
Ըստ Խաճապուրիձեի՝ Սաակաշվիլիին արդեն տեղեկացրել են Վերաքննիչ դատարանի որոշման մասին:
Փաստաբանի խոսքով՝ դատավոր Եկատերինե Կուլուլաշվիլին Վերաքննիչ դատարանում փաստաբանների բացակայությամբ է քննարկել Սաակաշվիլիի պատիժը հետաձգելու միջնորդությունը։
--00—ԶՀ