ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24 News
Իրանի սահմանապահների և «Թալիբան» շարժման զինյալների միջև զինված բախումը դադարել է: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը` հղում անելով տեղեկացված աղբյուրներին:
«Իրանցի սահմանապահներն ու «Թալիբան» շարժման զինյալները դադարեցրել են իրանա-աֆղանական սահմանին փոխհրաձգությունն ու հրետանային հարվածները»,- տեղեկացնում է աղբյուրը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ աֆղանա-իրանական սահմանին մարտեր են ընթանում թալիբների ու Իրանի սահմանապահների միջև
--00--ԱԹ