Թալիբների կարծիքով Աֆղանստանի իշխանությունների ճանաչման գործում առաջընթաց է ձեռք բերվել

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 23  24 News         

թալիբան

Աֆղանստանում իշխանության հասած «Թալիբան» արմատական շարժումը կարծում է, որ երկրի ներկայիս կառավարության միջազգային ճանաչման գործընթացում առաջընթաց է ձեռք բերվել՛ Այդ կարծիքն է հայտնել շարժման քաղաքական գրասենյակի անդամ Անաս Հաքանին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Թալիբանի» կազմած կառավարության ճանաչման գործընթանցն ընթանում Է հանգիստ, այդ ուղղությամբ առաջընթաց Է ձեռք բերվել»,- նշել Է Հաքանին, որի խոսքը փետրվարի 23-ին մեջբերում Է Աֆղանստանի Asvaka գործակալությունը: Նա հավելել Է, որ «ներկայումս Քաբուլում (գործում են) օտարերկրյա պետությունների բազմաթիվ դեսպանություններ եւ (միջազգային) ներկայացուցչություններ»: Թալիբների ներկայացուցչի կարծիքով՝ «դա քաղաքական ջանքերի եւ Աֆղանստանի ներկայիս կառավարության ճանաչման լուռ գործընթացի արդյունքն Է»:

«Թալիբան» շարժումն Աֆղանստանի նկատմամբ վերահսկություն հաստատելու ընդգրկուն գործողություն ծավալեց անցյալ տարվա գարնանն ԱՄՆ-ի կղմից իր զինված ուժերը երկրից դուրս բերելու որոշման մասին հայտարարությունից հետո: 2021 թվականի օգոստոսի 15-ին թալիբերն առանց մարտի մտան Քաբուլ, իսկ նախագահ Աշրաֆ Ղանին լքեց երկիրը: Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարեցին ամբողջ աֆղանական տարածքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին, իսկ սեպտեմբերի 7-ին հրապարակեցին ժամանակավոր կառավարության կազմը, որի օրինականությունն առայժմ չի ճանաչել ոչ մի երկիր։

--00—ՄՀ