ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24 News
Դեկտեմբերի 9-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմից թեթև հրազենային վիրավորում է ստացել երկու զինծառայող։
ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ ժամը 18։00-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղարքունիքում Ադրբեջանի ԶՈւ-ն դիմել է սադրանքի․ կրակել են տարբեր տրամաչափի զինատեսակներից:
--00--ԱԹ