ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24 News
Առանձին համակցված բանակի զինծառայող Հասանով Նուրլան Էլդար օղլուն (լուսանկարում) դեկտեմբերի 10-ի երեկոյան «մահացել է ոչ մարտական պայմաններում»։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, փոխանցում են տեղի ԶԼՄ-ները։
Ավելի վաղ Infoteka24 պորտալը գրել էր, որ Հայաստանի զինված ուժերի զինծառայողներից մեկը հայտնել էր, թե ականատես է եղել առնվազն մեկ ադրբեջանցի զինծառայողի մահվանը՝ Գեղարքունիքի մարզում դեկտեմբերի 10-ին հայկական դիրքերի վրա ադրբեջանական կողմի հարձակման ժամանակ։
Ինչպես հաստատել էր աղբյուրը, Ադրբեջանի ՊՆ թաքցնում է իր կորուստները, դրանք ներկայացնելով ոչ մարտական պայմաններում կորուստներ։
--00—ՄՀ