ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24 News
Արցախի ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրությունների քվեարկության արդյունքների մասին հայտարարություն է տարածել:
«2021թ. դեկտեմբերի 10-ի Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մարտունի և Գիշի համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները տարածքային ընտրական հանձնաժողովից ստացված տվյալների համաձայն հետևյալն են.
Մարտունու շրջանի Մարտունի համայնքի ղեկավար է ընտրվել՝ Ազնավուր Վարուժանի Սաղյանը 1195 կողմ ձայնով (գրանցված էր 1 թեկնածու), Գիշի համայնքի ղեկավար է ընտրվել՝ Սերոբ Էդուարդի Աղաբեկյանը 294 կողմ ձայնով (գրանցված էր 2 թեկնածու):
Տեղական ինքնակառավարման մարմինների այս ընտրություններին մասնակցել է 1859 ընտրող կամ ընտրողների 37.05 %»,-ասված է հաղորդագրությունում։
--00—ՄՀ