ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, 24News
Հունվարի 6-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի միջև։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարարությունը։
Ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև «3+3» ձևաչափի արդյունավետությունը։
«ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարները դրական են գնահատել Անդրկովկասում իրավիճակի կարգավորման և համագործակցության զարգացման նպատակով 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած «3+3» ձևաչափով առաջին հանդիպումը և պայմանավորվել են մոտ ժամանակներս կազմակերպել այս ձևաչափով հաջորդ հանդիպումը»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։
--00--ԿԿ