ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 27, 24News
Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և սպասում «Զանգեզուրի միջանցքի բացմանը»։ Այս մասին Բաքվում ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ հայտարարել է այդ երկրի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։
«Զանգեզուրի միջանցքը պետք է կապ հաստատի Ադրբեջանի արևմտյան շրջանների միջև կարճ ժամանակահատվածում», - հայտարարել է նա։
Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարությունները չեն նախատեսում մեր երկրի ինքնիշխան տարածքով որևիցե միջանցքի տրամադրում։
--00—ԻԴ