ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Լաչինի շրջանի տարածքում առևանգված հովիվ Սուրիկ Մաթևոսյանը հանձնվել է ռուս խաղաղապահներին։
«Հունվարի 13-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ադրբեջանա-հայկական պետական սահմանի Լաչինի շրջանում Սուրիկ Մաթևոսյան անունով տղամարդը, ով հատել է Ադրբեջանի սահմանը հանձնվել է ռուս խաղաղապահներին», - ասված է Ադրբեջանի ՊՆ հայտարարությունում։
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 15:30-ի սահմաններում, Ադրբեջանի 4 զինված ծառայող, նկատելով ՀՀ խաղաղ բնակչին, իջել են իրենց դիրքերից մոտ 150մ և նրա վրա գոռգոռալով, քաշքշելով, ուժի գործադրմամբ տարել են դեպի իրենց կողմը՝ Ծիծեռնավանքի ուղությամբ: Խոսքը նաև բնակչի հետ միասին 400-450 ոչխար առևանգելու մասին է։
--00--ԱՀ