ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24 News
Հունվարի 27-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական աշխատանքներ է իրականացրել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում։
Տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետների կողմից դիտարկվել է նշված վարչական շրջանով ուղևորափոխադրում իրականացնող 45 տրանսպորտային միջոց, որի արդյունքում հայտնաբերվել են հակահամաճարակային կանոնների 3 խախտման դեպք, որոնց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։
Նշենք, որ հունվարի 24-27-ն ընկած ժամանակահատվածում տեսչական մարմնի կողմից դիտարկվել են մայրաքաղաքի Կենտրոն, Շենգավիթ, Ավան և Նոր Նորք վարչական շրջաններով ուղևորափոխադրում իրականացնող ավելի քան 149 տրանսպորտային միջոց։
Վերահսկողության արդյունքում հանրային տրանսպորտում հայտնաբերվել են COVID-19 հակահամաճարակային կանոնների խախտման ընդհանուր 10 դեպք։ Հայտնաբերված բոլոր խախտումների հիմքով կազվել են վարչական արձանագրություններ։
Նշենք նաև, որ վերահսկողական աշխատանքները շարունակվելու են։
--00—ՄՀ