ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Անմիջապես «Արմենիա» հյուրանոցի մոտակայքից դիտարկվում է հակառակորդի գտնվելու տեղը։ Այս մասին այսօր Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։
Նա ասաց, որ հակառակորդը Ջերմուկից գտնվում է 4,5 կիլոմետր հեռավորության վրա․ «դեսպաններին ցույց կտանք՝ որքան է հակառակորդը քաղաքին մոտ»։
Նշենք, որ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներն այժմ Ջերմուկում են` ծանոթանալու ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքներին:
--00—ԻԴ