«Երևան գնում ես, ասում են՝ բա մեզ Վարդենիսը պե՞տք ա». նորաբացցիները՝ սահման այցելած պատգամավորին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամաոր Թագուհի Թովմասյանը Գեղարքունիք այցի ժամանակ հանդիպել է հակառակորդին դեմ դիմաց կանգնած Նորաբակ համայնքի բնակիչներին, որոնք պատմել են իրենց խնդիրների և ոտնահարված իրավունքների մասին:

«Խախտված է նրանց անվտանգ և բնականոն կյանքը. ցավալի է, բայց փաստ, որ Կառավարությունը կենսական խնդիրների կարգավորման ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկում, որի հետևանքով սահմանամերձ համայնքներում տիրող տրամադրությունները, ինչ խոսք, խորը մտահոգության տեղիք են տալիս», - նշել է պատգամավորը:

--00—ԼՄ