ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24 News
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը աշխատանքից ազատել է Գավառի պոլիկլինիկայի տնօրենին:
Նա հունվարի 21-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․ ««Գավառի պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Պարույր Կուռոյանին 2022 թվականի հունվարի 21-ից ազատել զբաղեցրած պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2019 թվականի հունվարի 21-ին կնքված N 1 աշխատանքային պայմանագիրը»։
--00--ԱՀ