Մակունցն ու կոնգրեսական ՄաքԳովերնը քննարկել են հայ ռազմագերիներին անհապաղ վերադարձնելու հարցը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

նկար

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը փետրվարի 9-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընթացակարգերի հանձնաժողովի նախագահ կոնգրեսական Ջեյմս ՄաքԳովերնի հետ։ Այդ մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։

Լիլիթ Մակունցը երախտագիտություն է հայտնել կոնգրեսականին Հայաստանին և Արցախին վերաբերող հարցերին մշտապես աջակցելու համար և վերջինիս փոխանցել «Մխիթար Գոշ» պետական պարգևը՝ ՀՀ և ԱՄՆ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված անվտանգության և հումանիտար իրավիճակը, ընդգծվել է հայ ռազմագերիների անհապաղ վերադարձման անհրաժեշտությունը։

--00—ԼՄ