ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
ՀՀ ՊՆ-ն ուսումնասիրում է հայ ռազմագերիներին խոշտանգելու վերաբերյալ տելեգրամի տիրույթում այսօր տարածված տեսանյութը։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
Կադրերում ադրբեջանցի զինվորականները միտումնավոր անդամահատում են հայ ռազմագերիների ոտքերը, իսկ հետո ստիպում ոտքի կանգնել։
Հիշեցնենք՝ թշնամին այսօր տելեգրամ ալիքներով տարածել է նոր կադրեր, թե ինչպես են խոշտանգում գերեվարված հայ զինվորներին։
--00—ԼՄ