ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24 News
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանի հրամանագրով Արմեն Մարտիրոսյանը հետ է կանչվել Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հրամանագրից։
Ալեն Սիմոնյանի մեկ այլ հրամանագրով՝ Հովհաննես Իգիթյանը նշանակել Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիլնյուս):
--00--ԱՀ