ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News
Ռուսաստանը կարող է խզել Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական հարաբերությունները, եթե պաշտոնական Լոնդոնը շարունակի արգելել տեղի ռուսական դեսպանատանը ստանալ ֆինանսական անհրաժեշտ միջոցներ։ Այս մասին «Россия - 24»-ի եթերում հայտարարել է Բրիտանիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կելինը։
«Այդպիսի հավանականություն միշտ էլ կա, բայց մենք պատերազմի շեմին չենք։ Դիվանագիտական հարաբերությունների խզումը կնշանակի, որ ոչ միայն մենք, այլև Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը պետք է լքի երկիրը», - ասել է նա։
--00--ՍԳ