ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News
«Աղի մասին նախագիծը դեռ պետք է քննարկել, թույլ կետեր կան, եթե մարդու ցանկությամբ կարող են աղը մոտեցնել, ի՞նչ խնդիր է, պետք է քննարկենք, հասկանանք՝ սեղանին աղ չդնելը կարո՞ղ է օգուտ տալ»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ անդրադառնալով Առողջապահության նախարարության առաջարկած նախագծին, ըստ որի, հանրային սննդի վայրերում արգելվում է աղ դնել, այլապես կտուգանվեն:
Խոսելով Արցախի օկուպացված տարածքների մասին իշխող ուժի լռությանը՝ պատգամավորը նշեց. «Հայտնվել ենք տուրբուլենտ ժամանակահատվածում, էմոցիոնալ հայտարարությունները կարող են ծանր հետևանքներ ունենան: Մի քանիսն ուզում են Արցախի օկուպացված տարածքների մասին խրոխտ հայտարարություն անենք, բայց հետևանքների դեպքում մեզ են մեղադրելու»:
Մանրամասները՝ տեսանյութում։