ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News
Կիևի մատույցներում թեժ մարտեր են ընթանում: Այս մասին տելեգրամյան իր ալիքում հայտնում է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
«Հակառակորդը առանձնահատուկ կերպով ոչնչացնում է Բուչան, Հոստոմելը, Վորզելը, Իրպենը և սպանում խաղաղ բնակիչներին։ Մարտերի ընթացքում Հոստոմել համայնքի ղեկավար Յուրի Պրիլիպկոն զոհվել է, երբ հաց ու դեղ էր բաժանում մարդկանց»,- ասել է Կլիչկոն տեսաուղերձում։
--00--ԿԿ