ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News
Ուկրաինան Միացյալ Նահանգների ֆինանսավորմամբ ստեղծված կենսաբանական լաբորատորիաներում, որոնք տեղակայված էին Ռուսաստանի հետ անմիջական սահմանին, կենսաբանական զենքի բաղադրիչներ էր արտադրում։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն սկսելուն զուգահեռ Կիևի ռեժիմն ԱՄՆ-ի աջակցությամբ գործող կենսաբանական լաբորատորիաները ոչնչացրել է՝ փորձելով հետքեր չթողնել», - ասված է հաղորդագրությունում։
--00—ՄՀ