ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News
Ուելսի ֆուտբոլի հավաքականը հրաժարվել է մարտի 15-ից 21-ը Հայաստանում կայանալիք ՈՒԵՖԱ կանանց Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2021/2022 որակավորման փուլի B լիգայի երկրորդ խմբի մրցաշարի մասնակցությունից:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Մրցաշարին ընդառաջ՝ կանանց Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը մարտի 11-22-ը մարզական հավաք է անցկացնելու ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։
Գլխավոր մարզիչ Մարիամ Ստեփանյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստուհիներին․
Դարպասապահներ
Էլլա դե Կրույֆ - «ԼԱ Բրեյքերզ» (ԱՄՆ)
Լիլիթ Բաբայան - Սևանի սպորտ դպրոց
Լիլիթ Մանասյան - «Նոա աղջիկներ»
Պաշտպաններ
Ֆրանչեսկա Խաչատուրյանց - «ԼԱ Բրեյքերզ» (ԱՄՆ)
Տատիանա Գրիգորյան - «Սթրայքերզ» (ԱՄՆ)
Քնարիկ Բաղդասարյան - «Արարատ-Արմենիա աղջիկներ»
Աննա Մարգարյան - «Արարատ-Արմենիա աղջիկներ»
Հասմիկ Գրիգորյան - «Ուրարտու աղջիկներ»
Նարե Մեծոյան - «Շիրակ աղջիկներ»
Սուսաննա Սահակյան - «Ուրարտու աղջիկներ»
Կիսապաշտպաններ
Դիանա Մելիքբեկյան - «Ուրարտու աղջիկներ»
Էմմի Սարգսյան - «Ուրարտու աղջիկներ»
Տաթև Խաչատրյան - «Արարատ-Արմենիա աղջիկներ»
Մարիաննա Վարդանյան - «Ուրարտու աղջիկներ»
Մարիամ Մակարյան - «Արարատ-Արմենիա աղջիկներ»
Ռոզալինա Երիցյան - «Փյունիկ աղջիկներ»
Թամարա Սահակյան - «Հայասա»
Լարա Քասաբյան - «Ուրարտու աղջիկներ»
Արաքսյա Ամիրյան - «Ուրարտու աղջիկներ»
Իսաբելա Ներսեսյան - ԱՄՆ
Հարձակվողներ
Նարինե Իսկանդարյան - «Արարատ-Արմենիա աղջիկներ»
Լուսինե Կոստանյան - «Ուրարտու աղջիկներ»
Արինա Գալստյան - «Փյունիկ աղջիկներ»
Միլենա Սայադյան - «Ուրարտու աղջիկներ»
--00—ՄՀ