ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News
Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունն ու բռնությունն աստիճանաբար աճում են, քանի դեռ ամբողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի ուղղությամբ։ Այդ մասին Twitter-ում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն:
«Հաճախակի են դարձել հրադադարի ռեժիմի խախտումները, վերջերս նաև վնասվել է տարածաշրջանը ջերմությամբ ապահովող գազատարը»,- նշել է Քավանոն:
Քերի Քավանոն հիշեցրել է, որ այնտեղ տեղակայված է 1960 ռուս խաղաղապահ։
--00--ԱՀ