ՀՀ նախագահը քննարկում է ունեցել Շիրակի մարզային իշխանության ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում Շիրակի մարզպետարանում խորհրդակցություններ է անցկացրել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի, Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանի, Շիրակի մարզի ուժային կառույցների ղեկավարների, մարզային իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ։

Քննարկվել են Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակին, առկա հիմնախնդիրներին, առաջնահերթություններին և զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր։

--00--ԱՀ