ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News
Մայիսի 18-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։20-ի սահմանում Դավիթաշեն վարչական շրջանից դեպի Արաբկիր վարչական շրջան՝ Դավիթաշենի կամրջի սկզբնամասում բախվել են Toyota Corolla մակնիշի և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողական Skoda Octavia մակնիշի ավտոմեքենան, գրում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Նարիրի» բժշկական կենտրոն։
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և հիվանդանոց տեղափոխված քաղաքացու ինքնությունը։
Ըստ աղբյուրի՝ պարեկային ծառայության ավտոմեքենան՝ լուսաձայնային ազդանշանները միացրած, դեպքի վայր մեկնելիս է եղել, երբ տեղի է ունեցել վթարը։
--00—ԼՄ