ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Հոկտեմբերի 20-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմանում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ դիեր կան, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ պարեկները սահմանազատել են տարածքը։
Օպերատիվորեն ժամանել են Երևանի 103 շտապօգնության թիվ 22 բժիշկների բրիգադը, որն արձանագրել է 2 տղամարդու մահը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունը։ Տեղի ունեցածը ինքնասպանությո՞ւն է, սպանությո՞ւն, թե՞ դժբախտ պատահար, պարզվում է։
Քննչական բաժնում քրեական վարույթը նախաձեռնվել է սպանություններ հատկանիշներով։
--00—ԼՄ