ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքներին։
«Ռուսաստանն ունի եզակի փորձագիտական ներուժ հետխորհրդային տարածքում սահմանազատման և սահմանային վեճերի կարգավորման ոլորտում։ Մոսկվան իր տրամադրության տակ ունի դրա համար անհրաժեշտ քարտեզագրական նյութեր»,-հայտարարել է Զախարովան և հավելել, որ ռուս գործընկերները հանձնաժողովի շրջանակներում «հաճույքով կկիսվեն» իրենց փորձով հայ և ադրբեջանցի ընկերների հետ։
«Արդեն ձևավորվել է խորհրդատվական օգնություն ցույց տալու ռուս փորձագետների թիմ»,-հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
--00—ԼՄ