Դեսպան Արմեն Ղևոնդյանն իր հավատարմագրերն է հանձնել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

նկար

Հունիսի 15-ին Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանն իր հավատարմագրերը հանձնեց Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին:

Ղազախստանի ղեկավարի նստավայր Ակկորդայում կայացած հանդիսավոր արարողությանը նախագահ Կ-Ժ.Տոկաևը նշեց, որ ԱՊՀ տարածաշրջանում Հայաստանը Ղազախստանի առանցքային գործընկերներից է։

Ընդգծելով, որ Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները ձևավորված են խորը պատմական կապերի վրա, Ղազախստանի ղեկավարը հույս հայտնեց, որ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղությունը և բարգավաճումն էլ ավելի կամրապնդեն հայ-ղազախստանյան բազմաոլորտ երկկողմ ու բազմակողմ գործընկերությունը։

--00—ԼՄ