ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
Իսրայելի կողմից անցակետերը և մարդասիրական մատակարարումներն արգելափակելուց հետո Գազայի հատվածում մարդասիրական օգնության պահուստները վերջացել են։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Ռոզալիա Բոլենը։
Նրա խոսքով՝ մարդասիրական օգնությունը բաշխվել է որքան հնարավոր Է արագ և պահեստում ներկայում չունեն կարևոր պաշարներ:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչն ապշեցուցիչ է համարել Գազայի կարիքները՝ համոզմունք հայտնելով, որ անցակետերի փակումը կործանարար և անմիջական ազդեցություն կունենա այն ընտանիքների վրա, ովքեր չեն կարող բավարարել իրենց հիմնական կարիքներն առանց մարդասիրական օգնության:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
--00—ՍՊ