ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
Արցախցի մի խումբ ակտիվիստներ նախաձեռնել են իրազեկման արշավ՝ բացահայտելու Բաքվում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների ճակատագիրը։
Այս անձինք դատապարտվել են կեղծ մեղադրանքներով, մինչդեռ Ադրբեջանը շարունակաբար խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը։
Ակտիվիստները, ռազմագերիների լուսանկարները ձեռքին, շրջել են Երևանի փողոցներով՝ փակցնելով պաստառներ և հիշեցնելով, որ պատանդառվածների բացակայությունը բոլորիս ցավն է, և որ նրանք չպետք է մոռացվեն։
Ավելին՝ տեսանյութում։
--00—ՍՊ