Հռոմի պապի վիճակը երրորդ օրն անընդմեջ կայուն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

d

Հռոմի պապի վիճակը երրորդ օրն անընդմեջ կայուն է, նա ֆիզիոթերապիա է անցնում, հայտնել են Վատիկանից։

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը բուժվում է երկկողմանի թոքաբորբից։ Նրա ընդհանուր կլինիկական վիճակը մնում է կայուն։

Մամուլի ծառայությունում հավելել են, որ հովվապետը շարունակում է բուժումն ու շնչառական ֆիզիոթերապիան, անցել է բարձր հոսքով թթվածնային թերապիայի։ 
 

--00—ՍՊ