ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով՝ կարգադրում եմ.
1. ԱՊՀ ՄԽՎ գիտության եւ կրթության մշտական հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2025 թվականի մարտի 5-7-ը Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ ՆԱԶԱՐՅԱՆԻՆ:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի եւ օրապահիկի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի «Ազգային ժողովի պատգամավորների եւ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների՝ օտարերկրյա պետություններ գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին եւ Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի Կ-127-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կ-364-Ա կարգադրության պահանջները:
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը»:
--00—ՍՊ